‘ԼՂՀ արտգործնախարարը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել է դիվերսիոն խմբի հարցը’

871

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալիերին։ 
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի կողմից ծավալվող գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԼՂՀ տարածքում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի հարցին և այս կապակցությամբ ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան ատյանների, մասնավորապես, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի միջև հաստատված համագործակցությանը։

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում մահացել է մետրոյի գնացքի վթարի ևս մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյան. Իրավական հարաբերությունները վերածվում են փողոցայինի (Տեսանյութ)’