‘ԼՂՀ արտգործնախարարը հանդիպել է Ֆիլիպ Լեֆորի հետ’

762

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր Երևանում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ։

ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց աջակցելու անհրաժեշտությունը:

Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նման շփումների շարունակման և խորացման մեջ: Կարեն Միրզոյանը հրավիրել է Ֆիլիպ Լեֆորին իր մանդատի շրջանակներում այցելել Արցախ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։

Նախորդ հոդվածը‘Ապարան-Երևան ճանապարհին վթարից տուժած 3-ամյա Մանեն մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը ՀՖՖ-ին է ներկայացրել իր գործունեության հաշվետվությունը’