‘ԼՂՀ արտգործնախարարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին’

1133

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղելՋոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղկարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա»,- նշված է նամակում:

Իր նամակում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդին և երիտասարդ պետականությանը ԱՄՆ-ի կողմից շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:

«Մենք ակնկալում ենք տևական, սերտ և արդյունավետ համագործակցություն Ձեզ հետ և հավատացած ենք, որ Ձեր ակնառու փորձն ու տեսլականը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի կողմից հղված ուղերձում:

Նախորդ հոդվածը‘Վալերի Շմարով. Եթե Մովսիսյանն այսպես շարունակի, Վելիտոնի բացակայությունը չի զգացվի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու «ազատ լրատվությունը»’