‘ԼՂՀ Բյուջե-2014. Փոփոխություններ են նախատեսվում նաև հարկային դաշտում’

1226

Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Հայտնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Ըստ տեղեկատվության՝ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում նաև հարկային դաշտում. դրանք հիմնականում պայմանավորված են հանրապետությունում ձեռագործ գորգերի արտադրության մեջ շահութահարկի վերանայման, հարկային մարմին ներկայացվող հաշվետվական փաստաթղթերի ժամկետների միասնականացման, ինչպես նաև  բարեգործական և բացառապես անվճար հիմունքներով ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձանց հաստատագրված վճարներ կատարելու պարտավորությունից ազատման, գործունեության որոշ տեսակների համար սահմանված հաստատագրված վճարի չափերի վերանայման անհրաժեշտությամբ:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ֆինանսների նախարար. Հայաստանում հասարակությունը ծերացող է’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատգամավորները Հեռուստամարաթոնի կապակցությամբ համատեղ կոչ են հրապարակել ‘