‘ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել սահմանը հատած անչափահասին’

914

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ կողմնակցություն ժնեւյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած եւ ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գրասենյակներին:

Նախորդ հոդվածը‘Երևանում, Նյու Յորքում, Փարիզում եւ այլ քաղաքներում անցկացվեցին քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ակցիաներ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է»’