‘ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծի դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել ‘

986

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: 

Ինչպես ilur.am-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան): 

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘Մարկոս Պիզելի. Իմ կանխատեսումն է 2-1 մեր օգտին’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը կրկին հրաժարվել է իր պաշտպանից ‘