‘ԼՂՀ հուշարձանների պահպանության վարչությունը տեղյակ չէ, որ Գանձասարի պարիսպը նորից սալիկապատվում է ‘

1286

Այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Գանձասարի պարիսպը նորից սալիկապատվում է, iLur.am-ը զանգահարեց ԼՂՀ հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչություն՝ պարզելու համար, թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը կառավարելու համար: Պարզվեց, որ վարչությունում առհասարակ տեղյակ չէին սալիկապատման աշխատանքների վերսկսման մասին, մեզ հետ զրուցող աշխատակիցը նույնիսկ զարմացավ՝ ասելով. «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, հնարավոր չէ, սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցվել էին»:  Այնուամենայնիվ, վարչությունում մեզ խոստացան շուտափույթ տեղեկանալ մանրամասներին և հաղորդել մեզ:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» համերգը, Ռոնալդուի վերադարձը, Կասիլյասի հիացմունքը. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Պետական կամերային նվագախումբը 50 տարեկան է ‘