‘ԼՂՀ նախագահը ԱԽ նիստ է հրավիրել ‘

824

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մարտի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության եւ գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի եւ վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գարնանացանի հետ կապված հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ պատասխանատու այլ պաշտոնյաներ: Նախագահ Սահակյանը կարեւորել է 2013թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանին ներկայացվող առաջարկները’
Հաջորդ հոդվածը‘Ռիչարդ Հովհաննիսյանը մտավախություն ուներ, որ Րաֆֆին, առաջադրվելով, քաղաքական ինքնասպանության է գնում’