‘ԼՂՀ նախագահը կարեւորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը ‘

962

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012 թվականի պետբյուջեի կատարողականի եւ 2013 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերին: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Խորհրդակցության ժամանակ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, լինի հավասարակշռված եւ պահպանի սոցիալական ուղղվածությունը: Նա նաեւ նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը եւ հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:

ԼՂՀ նախագահը կարեւորել է նաեւ բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը եւ այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր կիբեռհակառակորդների թվում են Ռուսաստանը և Իրանը’
Հաջորդ հոդվածը‘Խաբված սփյուռքահայ գործարարի նամակները Ազգային ժողով չեն հասնում ‘