‘ԼՂՀ նախագահը հանդիպել է Արա Աբրահամյանին ‘

841

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթին բացասական եմ վերաբերվում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարություն. Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայի հարցում բարոյապես թերի է’