‘ԼՂՀ նախագահը հանդիպել է բելգիահայ գործարարների հետ’

900

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ և քննարկել նրանց հետ Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հարցեր:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը և մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:  Հանդիպմանը մասնակցել են  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքն արդեն երկրորդ անգամ գնդակոծության է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է բելգիահայ գործարարների հետ’