‘ԼՂՀ նախագահը հանդիպել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին’

953

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Բակո Սահակյանը ներկայացրել է ԼՂՀ-ի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախագահ Սահակյանը պատասխանել է նաեւ ուսանողների կողմից բարձրացված հարցերին:  Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Իրանցիները «ռմբահարել են» Իսրայելի վարչապետին. «Մենք ջինս ենք կրում» (ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում բախումների արդյունքում՝ տասնյակ զոհեր են եղել’