‘ԼՂՀ նախագահը հանդիպել է զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի ծնողներին ‘

772

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Սահակյանն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը: 

Նախորդ հոդվածը‘Մայդանի ցուցարարները հավանություն են տվել իշխանությունների հետ համաձայնագրի կնքմանը’
Հաջորդ հոդվածը‘Արարատում ջուր չի լինի մինչեւ փետրվարի 23-ը ‘