‘ԼՂՀ նախագահը հանդիպել է շրջվարչակազմերի ղեկավարներին ‘

945

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ անցած տասն ամսվա արդյունքների հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան մերժել է Սիրիայի հետ երկխոսություն սկսելու՝ Ռուսաստանի առաջարկը ‘
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի Սքոթլանդ-Յարդի նշանավոր շենքը կվաճառվի 240 միլիոն դոլարով ‘