‘ԼՂՀ նախագահը մի շարք վերադասավորումներ է իրականացրել’

980

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Էռնեստ Ավանեսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նախագահի տեղակալ (լիզորությունների ժամկետը 6 տարի): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հունվարի 17-ի մյուս հրամանագրով Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ: 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 16-ին միջբանկային շուկայում անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 500 հազ դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Ամենաշախմատային, ամենաշատ սոխ օգտագործող ու փորհարքով հիվանդացող երկրները. Աղյուսակ ‘