‘ԼՂՀ նախագահը ստորագրել է զորակոչի-զորացրման մասին հրամանագիր ‘

979

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր`2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Ըստ հրամանագրի`2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Հրամանագրի համաձայն` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: ԼՂՀ կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանին դատի են տալիս ‘
Հաջորդ հոդվածը‘Էրիթրեացի երկու օդաչուներ առևանգել են նախագահի ինքնաթիռը և փախել երկրից’