‘ԼՂՀ նախագահն այցելել է մի շարք զորամասեր’

796

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին այցելել է հանրապետության հարավային թևում տեղակայված մի շարք զորամասեր և տեղում ծանոթացել զինվորների առօրյային ու առկա խնդիրներին: Նախագահը նշել է, որ երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն ու ամրապնդումը միշտ եղել է և կլինի մեր պետության զարգացման առանցքային ուղղությունը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել մերձարաքսյան հատվածում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս տարածքի շենացումը մեծապես կնպաստի ոչ միայն Հադրութի շրջանի, այլև ողջ հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Կառլեն Մկրտչյանը վերջին րոպեին հաղթանակ է պարգևում «Անժիին» (Տեսանյութ)’