‘ԼՂՀ նախագահն ընդունել է շվեյցարացի պատգամավորներին ու գործարարներին ‘

943

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Շվեյցարիայից Ղարաբաղ ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման եւ Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը ԼՂՀ արտաքին քաղաքական կարեւոր խնդիրներից մեկն է, եւ այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:

Երկրի ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է նաեւ Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարեւոր գործոններից մեկը:

Նախորդ հոդվածը‘ Ազգային ժողովն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի բնակիչը մասնակցել է սեփական հուղարկավորությանը’