‘ԼՂՀ նախագահն ընդունել է Սերգեյ Կոնոպլյովին ‘

824

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի եւ Արցախի գիտակրթական եւ վերլուծական շրջանակների միջեւ կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիի պաշտոնանկության վերաբերյալ ստորագրահավաք է կատարվում Վրաստանի ողջ տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Մարսում օրգանական մոլեկուլներ են հայտնաբերվել’