‘ԼՂՀ նախագահ. Մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը’

1092

Այսօր Արցախում կայացած  Դատական համակարգի աշխատողի օրվա նվիրված միջոցառման սկզբում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը: Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարեւոր գրավականներից է: 

Նախորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարը սահմանել է ջրային տարածքներում որսի չափաքանակները’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. ՄԻԵԴ-ի ապտակը վարչախմբին’