‘ԼՂՀ նախագահ. Օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը նրա առջև պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար’

778

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի կյանքում: Դեկտեմբերի 10-ը արցախցիների համար նշանավորվեց պետական կարևորագույն իրադարձությունների շնորհիվ, որոնք դարձան մեր հետագա զարգացման հիմքն ու ուղենիշը: 1991 թվականին Արցախը մեկընդմիշտ ընտրեց անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին և 15 տարի անց կրկին վերահաստատեց ու ամրագրեց այդ պատմական որոշումը` իր աներեր <>-ն ասելով երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը: Հավատարիմ լինելով ժողովրդավարության նորմերին ու պահանջներին, առաջնորդվելով համամարդկային սկզբունքներով ու արժեքներով, որոնց հիմքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները, մենք անցել ենք բարդ ու դժվարին ճանապարհ և հասել շոշափելի հաջողությունների: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ: Օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը նրա առջև պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար, պարտադիր պայման լինի յուրաքանչյուրի աշխատանքում և առօրյա կյանքում: Միայն այսպես կարող ենք կառուցել հզոր և զարգացած երկիր:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս երկտոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Նախորդ հոդվածը‘Մամեդյարովի փոխարեն Երևան կժամանի Ադրբեջանի ԱԳՆ տնտեսական բաժնի վարիչը’
Հաջորդ հոդվածը‘Hurriyet Daily News. Թուրքիայի պաշտոնական անձինք մեծ ակնկալիքներ չունեն Դավութօղլուի Հայաստան այցից’