‘ԼՂՀ-ում անցկացվել են հրամանատարական հավաքներ’

782

ՊԲ 2013 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունվարի 14-ից 18-ը անցկացվեցին հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված էին միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպեց և անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Բանակի հրամանատարը հավաքները կարևոր համարեց ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի և բանակի բաժինների ու ծառայությունների միջև փոխգործակցության հարցերի հստակեցման և այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում:

Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական և ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային և մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր:

Նախորդ հոդվածը‘6 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը. Բացառիկ ֆոտոշարք Ակոս» թերթի խմբագրությունից և Ստամբուլի հայկական գերեզմանատնից’
Հաջորդ հոդվածը‘Ալժիրի նավթագազային համալիրում դեռ 7 պատանդ կա’