‘ԼՂՀ-ում կբացվի «Թումո» կենտրոն ‘

1022

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար: 

Նախորդ հոդվածը‘Նոր ազատ արձակված Pussy Riot խմբի անդամը արդեն դիմել է Եվրադատարան’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏել»-ին տուգանեց 30 մլն դրամով’