‘ԼՂՀ-ում համայնքապետերի համար դասընթացներ են անցկացնում ‘

927

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար Ստեփանակերտում անցկացվող դասընթացների մասնակիցներին: Ողջունելով համայնքապետերին` վարչապետը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված: Նա խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը` այդ գործում հնարավորինս ներգրավելով նաև դրսում ապրող համագյուղացիներին: Հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Նախորդ հոդվածը‘ Թուրքիան, ինչպես միշտ, նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական սահմանը բացելու համար’
Հաջորդ հոդվածը‘Էմոմալի Ռահմոնը վերընտրվել է Տաջիկստանի նախագահի պաշտոնում’