‘ԼՂՀ-ում հիվանդը գողություն է կատարել բուժքույրերի պահարանից’

999

Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N տան բնակչուհի, 1955թ. ծնված Վ. Բ-ն դիմել է ոստիկանություն` հաղորդելով, որ նույն օրը, ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջհիվանդանոցի ծննդատան բաժանմունքի բուժքույրերի աշխատասենյակի պահարանում տեղադրված, իրեն պատկանող պայուսակից անհայտ անձը գողացել է 20.000 դրամ և բանկային պլաստիկ քարտ` 10.000 դրամ գումարով:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող, Վանք գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Ս. Ա-ն:

Ըստ ԼՂՀ ոստիկանության տվյալների՝ գողոնը մասամբ առգրավված է:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի հերթական գլուխգործոցը’
Հաջորդ հոդվածը‘Հոգեբան. ինքնասպանությանը դիմող ամենախոցելի խումբը անցումային շրջանում գտնվող մարդիկ են ‘