‘ԼՂՀ-ում հիվանդը ծեծել է շտապօգնության բժշկին ‘

1210

Սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանի բժիշկ Ա. Պ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է դիմել՝ հայտնելով, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ինչպես iLur.am-ին հաղորդեցին ԼՂՀ Ոստիկանությունից, բժշկի հաղորդման համաձայն, սեպտեմբերի 5-ին, ժամը 19:45-ի սահմաններում, Ստեփանակերտի Դուդինի փողոցի N տանը, 1971թ. ծնված Ա. Ս-ին բուժօգնություն ցույց տալիս, վերջինս անցենզուր հայհոյանքներ է տվել իր հասցեին, ծեծի ենթարկել եւ ջարդել ճնշում չափելու գործիքը:

Նախորդ հոդվածը‘Էնդի Մարեյը` US Open-ի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Ի հիշատակ իրենց որդու ստեղծեցին հիմնադրամ և օգնում են ահաբեկչությունից տուժած ընտանիքներին’