‘ԼՂՀ-ում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով’

1906

ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը փոխանցում է, որ «ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը եւ ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 10-րդ կետով Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին»:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը եւ հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել եւ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

 

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ենթադրյալ ահաբեկչին պահում են ստորգետնյա բանտում՝ 13 զրահապատ դռների ետևում’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում «Գառնի-Երևան» ջրատարի վրա’