‘ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկում նորից զինվոր է մահացել ‘

1811

Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.): Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: Թե ինչ միջադեպի մասին է խոսքը, չի նշվում: Նշվում է միայն, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

  

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն դեռևս որոշում չի կայացրել 2014 թ. հետո Աֆղանստանում իր քանակակազմի մասին’
Հաջորդ հոդվածը‘Իշխանուհի Դիանայի շրջազգեստները վաճառքի կդրվեն Լոնդոնում’