‘ԼՂՀ-ում 19-ամյա զինծառայող է զոհվել’

1203

Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն:

«Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» պայքարում են «Պալերմոյի» հարձակվողի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Սթարիջը հունվարին շարք կվերադառնա’