‘ԼՂՀ ՊԲ. Եւս մեկ դիվերսիա սահմանին. Ադրբեջանական կողմից 1 զոհ կա’

2941

Օգոստոսի 2-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից՝ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը ետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն էլ է դատապարտում շփման գծում լարվածությունը ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» այս անգամ էլ պարտվեց «Մանչեսթր Յունայթեդին» (տեսանյութ)’