‘ԼՂՀ ՊԲ հորդորը լրագրողներին’

1927

ԼՂՀ ՊԲ-ն հորդորում է լրագրողներին.

«Ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ»:

Նախորդ հոդվածը‘Եկեք դառնանք Սպարտա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սենսացիոն լուրեր Մոսկվայից’