‘ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ սուտ է տարածում’

1059

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ սուտ է տարածում: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: «Ադրբեջանական քարոզչության տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Դա հերթական սուտ է», — ընդգծել է Հասրաթյանը:

 Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ տարածել էր տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը զորքերի շփման գիծը հատելու փորձ է ձեռնարկել ճակատային գծի հարավ-արևմտյան ուղղությամբ:

 Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմն աննախադեպ ակտիվություն էր ցուցաբերել նաև հունվարի 20-21-ի  գիշերը: Հակառակորդը ինտենսիվ գնդակոծության էր ենթարկել ԼՂՀ ՊՆ դիրքերը շփման գծի  գրեթե  ողջ երկայնքով:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանը մնացել է առանց իշխանության’
Հաջորդ հոդվածը‘«Մայդանում» 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է (տեսանյութ)’