‘ԼՂՀ ՊՆ. Գիշերը համեմատաբար խաղաղ էր’

2278

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերն իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմը’