‘ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում’

998

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում   լարվածությունը թուլացել է:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ‘
Հաջորդ հոդվածը‘Խերարդո Մարտինոն գլխավորեց Արգենտինայի հավաքականը’