‘ ԼՂՀ ՊՆ հրապարակել է դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամի լուսանկարը’

1323

ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։ 

«Ադրբեջանական քարոզչությունը, ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,-ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Երևանը անճանաչելիորեն փոխվել է, ինչպես Մինսկը՝ 1941 թ., ամիսներ տևած ռմբակոծությունից հետո. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը’