‘ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը’

1144

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը հանդես է եկել վերը նշված հարձակման փաստի հերքումով: Ի պատասխան վերոնշյալին՝ ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:   

Նախորդ հոդվածը‘«Նինձյա-կրիաներ» ֆիլմի նոր պոստերը սկանդալի առիթ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նախագահացուների վախճանը’