‘ԼՂՀ սահմանի մոտ ադրբեջանցի զինվոր է մահացել’

945

Ադրբեջանի զինված ուժերի` Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում զոհվել է զինվոր Ալի Հուսեյնովը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը: 

Որպես զինծառայողի մահվան պատճառ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է զենքի հետ անզգույշ վարվելը:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիայի ԱԳՆ-ին՝ Կաբալիեի՝ ԼՂՀ այցելության կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Եվգենի Մալկինի նետած տափօղակը կոտրել է մրցակցի ոտքը. Տեսանյութ’