‘ԼՂՀ վարչապետը վերընտրվել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ’

1164

Մարտի 7-ին Ստեփանակերտում կայացել է «Ազատ հայրենիք»  կուսակցության  5-րդ համագումարը: Համագումարի ժամանակ կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է  «Ազատ հայրենիք» -ի դիրքորոշումն ընթացիկ տարվա մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Հարությունյանը նշել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունըմասնակցելու է խորհրդարանական հերթական ընտրություններին:
«Մենք առաջ ենք գնում այն համոզմամբ, որ հայրենիքն ազատ պետք է լինի ոչ միայն արտաքնապես՝ հակառակորդի ոտնձգություններից, այլ նաև՝ ներքին առումով՝ սոցիալական լարումներից, աղքատությունից, ոչ ցանկալի արդյունավետությամբ կառավարումից, առողջապահական համակարգի հանդեպ անվստահությունից, ոչ ցանկալի մակարդակի կրթությունից և այն բոլոր խնդիրներից, որոնք կցանկանայինք չտեսնել Արցախ աշխարհում»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ ակնկալում է քաղաքակիրթ, մրցակցային և արժանապատիվ պայքար ընտրական գործընթացներում:
Համագումարում կայացել է կուսակցության, ղեկավար մարմինների՝  նախագահի,  Խորհրդի անդամների և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրություն։
«Ազատ հայրենիք»   կուսակցության  նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ԼՂՀ ներկայիս խորհրդարանում ունի մեծամասնություն:

Նախորդ հոդվածը‘Թուրքական ԶԼՄ. Ապրիլի 24-ին արքայազն Չարլզը կմեկնի Անկարա, Երևան կժամանի բրիտանական կառավարության ներկայացուցիչը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’