‘ԼՂՀ վարչապետ. Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին’

1556

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը: Հայտնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից:

Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, և օրեր անց Մարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղային գույքի և տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ:

«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկարժամանակ ուշքի չի գալու»,- ասել է Հարությունյանը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը պաշտպանության տակ է առել Էրդողանի մասին ոտանավորի հեղինակին’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Խախտում են հրադադարը, 1 վիրավոր ‘