‘ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարարությունը լուծարվելու է. ԼՂՀ վարչապետի խոսնակ ‘

1344

Այս տեղեկությունը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Հրանտ Ալեքսանյանը: Ըստ նրա՝ դեռևս չկա համապատասխան որոշում, իսկ լուծարելու հիմնավորումը կտրվի որոշմանը կից:
Հրանտ Ալեքսյանի տեղեկացմամբ՝ ԼՂՀ-ում կառավարության կողմից փոխվարչապետի պաշտոն ստեղծելուց բացի նախատեսվում են այլ փոփոխություններ, որոնք պարզ կդառնան միայն որոշումները հրապարակելուց հետո: Հավելենք, որ ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարը ՌԴ-ում ՀՀ դեսպան, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանի որդին է` Կարեն Եսայանը: 

Նախորդ հոդվածը‘Դեյվիդ Լիդինգտոնը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սաֆարովի գործին ‘
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերին կայանալիք զորավարժության նախապատրաստությունները նորմալ են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան ‘