‘ԼՂՀ փոխվարչապետ. Բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ’

984

Պետական ծառայողների, Զինված ուժերում ծառայող սպաների կողմից հաճախ հնչում են բողոքներ օվերդրաֆտի ծրագրից՝ (սպառողական վարկ, որը տրվում է աշխատավարձի 3-5-ապատիկի չափով, 20-24% տոկոսադրույքով) ՝ հիմնականում շեշտելով հատկապես բարձր տոկոսադրույքը:

Այս հարցի շուրջ aparaj.am-ը զրուցել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, ով նշել է, որ օվերդրաֆտ վարկային գծի հարցում համաձայն է այն առումով, որ ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն  արդարացի չեն  թե՛ պետական ծառայողների, թե՛ Զինաված ուժերում ծառայող սպայական կազմի նկատմամբ, միայն հենց այն պատճառով, որ շուկայում գործում է 20-24% օվերդրաֆտի վարկավորման ծրագիր: «Կրկնապատիկ արդարացի չեն այն բանկերը, որոնք ենթադրյալ արտոնություններ են սահմանում, տալով նրանց մեկ տարվա արտոնյալ ժամկետ, գիտակցելով, որ մեկ տարի հետո տեղի է ունենալու վարկի վերաձեւակերպում. իրականում այդ 20-24%-անոց վարկի տակ են մնում մարդիկ իրենց գրեթե ամբողջ կյանքը»,- հավելել է Աղաբեկյանը:

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն սկսում է տուգանել ԱՊՊԱ չունեցող անձանց, իսկ սխալների համար ներողություն է խնդրում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին վերաբերող հարցը հունից հանել է ՀՀԿ–ական պատգամավորին’