‘ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանում ռուսական բազան «կարող է ներգրավվել»’

320

Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն: Այդ մասին հայտարարել է ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին դեռ հոկտեմբերի 10-ին տրված հարցազրույցում, որը շատ ուշագրավ վերնագիր ունի՝ «Ռուսաստանի հարավային ֆորպոստը»: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ին տված հարցազրույցում գնդապետ Ռուզինսկին, մասնավորապես, ասել է․- «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում [Հայաստանում տեղակայված 102-րդ] ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն»:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսն» ու «Նապոլին» մոտենում են «Ռոմային» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն կոչ է անում ակտիվացնել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը’