‘ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն. ամերիկացի կոնգրեսական’

837

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, հայտարարել է Նյու-Ջերսի նահանգից հանրապետական կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը: «Ղարաբաղյան հակամարտության հարցը մտահոգության առիթ է Վաշինգտոնի շատ քաղաքական գործիչների, այդ թվում` ինձ համար»,- ասել է Սմիթը:

Սմիթի խոսքով, չնայած այն բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքում դրական տեղաշարժեր չեն արձանագրվել, հակամարտության կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:

Պատասխանելով ուկրաինական հարցի առնչությամբ ԱՄՆ արագ արձագանքի, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում չդիտվող ակտիվության հետ կապված հարցին` Սմիթն ասել է, որ Ուկրաինայի հարցն աչքի առաջ էր, քանի որ ամերիկյան հեռուստաալիքն ամեն օր հեռարձակում էր Ղրիմի օկուպացման մասին տեղեկատվությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը հավասար է Կիպրոսի կամ Շրի Լանկայի անդամակցության հավանականությանը’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մահվան փաստով’