‘Լյուդմիլա Ալեքսեևային առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի’

887

Ամերիկյան սենատոր Բենջամին Քարդինը նամակով դիմել է Նոբելյան կոմիտեին, որում առաջարկել է ԽՍՀՄ-ում և ետխորհրդային Ռուսաստանում իրավապաշտպան շարժման մասնակից, Մոսկվայի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևային առաջադրել  2013 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին, Росбалт-ի փոխանցմամբ՝ հաղորդել է «Ամերիկայի ձայնը»: Քարդինն իր ընտրությունը բացատրել է Ռուսաստանի իրավապաշտպան կորպուսի ավագ ներկայացուցչուհու ավելի քան կեսդարյա գործունեությամբ, ում շնորհիվ «պատմության աղեղը շրջվել է դեպի արդարությունը»: Քարդինն Ալեքսեևային անվանում է «հերոսուհի և հայրենասեր»: «Թեպետ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, այնուհանդերձ՝ Ալեքսեևայի ջանքերը դեռևս արդիական են և պետք են Ռուսաստանին, որտեղ իշխանությամբ օժտված որոշ անձինք փորձում են սահմանափակել քաղաքացիական համընդհանուր իրավունքները և ոչնչացնել այն, ինչ ձեռք է բերվել կոմունիստական համակարգի փլուզումից հետո»,- գրել է սենատորն իր նամակում և հավելել. «Ալեսեևան ավելին է, քան մարդու իրավունքների պաշտպանը: Նա խաղաղարար է»:

Նախորդ հոդվածը‘Արտակ Արզումանյան. «Մահափորձ» է կատարվել Անդրեաս Ղուկասյանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Շմարով. Եթե Մովսիսյանն այսպես շարունակի, Վելիտոնի բացակայությունը չի զգացվի’