‘Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն կստեղծի. Մամուլ’

1284

«Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,– «Առավոտի» հետ զրույցում ասել է ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Տիկին Սարգսյանն հավելել է, որ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի և հնչակյան ատրիբատիկայի հետ կապված բոլոր խնդիրները իրենք կարող են լուծել «շատ գրագետ ձևով՝ մնալով հնչակյան գաղափարների շրջանակներում»։ Ու եզրափակել է. «Այսօր մեզ մոտ վարչության նիստ է գումարվելու։ Գրասենյակը, դժբախտաբար, արդեն երկու ամիս է՝ չի գործում, հանձնված է, մենք կհավաքվենք մեր ընկերներից մեկի մոտ և կկայացնենք մեր քաղաքական որոշումը, որն առաջիկա օրերին կհրապարակենք»։

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստները դիմելու են Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել իրենց. Մամուլ’