‘Լյուդմիլա Սարգսյան. Գործադիրը ոչնչացնում է դատական համակարգը (տեսանյութ)’

965

Այսօր Ազգային ժողովի նիստում Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, հարց ուղղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, հիշեցրեց, որ նախօրեին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, խոսելով իր ղեկավարած ոլորտում բարեփոխումների մասին, ընդգծել է, թե «այժմ չկա մեկ մարդ, որը կարող է կաշառքի միջոցով պետռեգիստրում կազմակերպություն գրանցել»:  Տիկին Սարգսյանը նշեց, որ նախարար Թովմասյանը մոռացել է նշել պարտադրանքով կազմակերպություններ գրանցելու դեպքերի մասին, քանի որ, ըստ պատգամավորի, առանց քաղաքական պարտադրանքի ՍԴՀԿ կեղծ կառուցը գրանցելն անհնար կլիներ:

Ընդ որում, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ հայտնի են Տիգրան Սարգսյանի եւ Սեդրակ Աճեմյանի միջեւ անձնական եւ գործարար կապերը: «Եթե արդարադատության նախարարը բացառում է ապօրինի գործարքների հնարավորությունը, ապա ինչպես կբացատրեք կուսակցության նոր ատենապետի եւ կանոնադրական փոփոխությունների գրանցումը, եթե դա քաղաքական պատվեր չէ», — վարչապետին հարց ուղղեց պատգամավորը: 

Տիգրան Սարգսյանի պատասխանը՝ տեսանյութում. 

Նախորդ հոդվածը‘Նախարար. «Գազպրոմը» գազի գինը ընտրել է այնպես, որ ներմուծման ծավալը չկրճատվի’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկի 41-ամյա կինը 12-րդ երեխան է ունեցել’