‘Լյուդովիկ Ժյուլի. Ես չդիմացա Մեսսիի հետ մրցակցությանը ‘

845

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե որն էր «Բարսելոնան» լքելու պատճառը: «Ես տեսա, թե ինչպես է զարգանում Մեսսին: 3 տարի խաղացել եմ նրա հետ: Վերջին տարին ինձ համար շատ դժվար ստացվեց, և ես որոշեցի հեռանալ թիմից, քանի որ տեսա, որ Լեոն շատ ուժեղ է: Հիմա, հետևելով նրա ելույթներին, ես շատ երջանիկ եմ: Նա աշխատել է՝ այս մակարդակին հասնելու համար»,- նշել է Ժյուլին: Հիշեցնենք, որ ֆրանսիացին սկսեց ռոտացիայի խաղացող համարվել այն պահից, երբ Լեո Մեսսիին պաշտոնապես տեղափոխեցին առաջին թիմի կազմ, բայց 2005-2006 մրցաշրջանում շարունակեց խաղալ հիմնական կազմում և մասնակցեց ՉԼ եզրափակչին՝ Մեսսիի վնասվածքի պատճառով:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց ադրբեջանցի պատգամավորի հարցին’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ինչպիսին չպետք է լինի գլխավոր դատախազը’