‘Լյուքսեմբուրգը ետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին’

1682

Լյուքսեմբուրգը Մոսկվայում  իր դեսպանին ետ է կանչում՝ խորհրդակցության համար, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ հայտարարությանը:

«Լյուքսեմբուրգի կառավարությունը վճռականորեն դատապարտում է բրիտանական Սոլսբերիում կատարված հարձակումը և միանում Մեծ Բրիտանիայի այն եզրակացություններին,  որ, ամնեայն հավանականությամբ, Ռուսաստանն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, և այլ ճշմարտանման բացատրություն գոյություն չունի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ՝ նախորդ օրը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն արտաքսելու ռուսաստանցի դիվանագետներին:

Երկուշաբթի Եվրամիության 16 երկրներ, նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ պետություններ, որոշում են կայացրել արտաքսել ռուսաստանցի դիվանագետների՝ Սոլսբերիի միջադեպի կապակցությամբ:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները. Aysor.am’