‘Լյուքսեմբուրգ. Յունկերի սկանդալային հրաժարականը’

778

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերն ամենամոտ ժամանակները կհայտարարի իր հրաժարականի մասին, հայտնում են եվրոպական լրատվական գործակալությունները:

Երեկ գրեթե ողջ օրը Յունկերն անցկացրել է խորհրդարանում: Պատգամավորները քննարկում էին Մեծ Դքսության հետախուզական ծառայության չարաշահումների, ինչպես նաև  լյուքսեմբուրգյան քաղաքական գործիչների գաղտնալսման վերաբերյալ զեկույցը: Լյուքսեմբուրգի դեմոկրատական կուսակցության և «կանաչների» ներկայացուցիչները մեղադրել են վարչապետին, որը, երկրի օրենքների համաձայն՝ վերահսկում է հատուկ ծառայությունների գործունեությունը, հետևաբար՝ տեղյակ է եղել այդ բոլոր խախտումներին: Յունկերը խոստովանել է, որ հատուկ ծառայությունների աշխատանքներում սխալներ են թույլ տրվել, սակայն հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքներն ու հրաժարվել պաշտոնաթող լինել: Սակայն, ըստ ամենայնի՝ նա փոխել է իր դիրքորոշումը ու որոշել, այնուամենայնիվ, հրաժարական տալ:

Ժան-Կլոդ Յունկերը եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է: Նա եվրոպական այդ թզուկ պետության անփոփոխ առաջնորդն է եղել 18 տարի: 2005  թվականից մինչև այս տարվա  հունվար Յունկերը գլխավորել է նաև եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խումբը:  Հրաժարականի պաշտոնական դիմումը կներկայացվի հինգշաբթի, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը արգենտինացիներից պահանջել է հանել իր արձանը’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան իշխանուհուն Կալիֆորնիայում մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանք է ներկայացվել’