‘Լյուքս Ստեփանյանի սպանության համար՝ 17 տարվա ազատազրկում ‘

1230

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօր կայացած նիստում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, որից 13-ը՝ Լյուքս Ստեփանյանի սպանության համար, իսկ 4-ն էլ՝ մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հրազենային ծանր վիրավորում հասցնելու համար:

News.am-ը հաղորդում է, որ դատախազը դատարանից Դավիթ Խաչատրյանի համար խնդրել էր 18 տարվա ազատազրկում:

Սպանությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, երբ ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

Նշենք նաև, որ Դավիթ Խաչատրյանը պնդում էր, որ ծառայակիցների վրա դիտմամբ չի կրակել, այլ՝ կատակով:

Նախորդ հոդվածը‘Մ.Մելքումյան. էներգետիկ համակարգի ներկայիս իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագները կարելի է բարձրացնել կես տարին մեկ’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’